Բաժին. Տնտեսական

Քուվեյթը կֆինանսավորի սիրիահայերի համար իրականացվող կրթական ծրագրերը

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության և Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպանության միջև ստորագրվել է պայմանագիր: Այն արտացոլում է սիրիահայերին աջակցելու հարցում Քուվեյթի պատրաստակամությունը:

Նշենք, որ անցյալ տարի դեկտեմբերին Քուվեյթը 100 հազար ԱՄՆ դոլար էր նվիրաբերել Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության գործին: Գումարն ուղղվել էր սննդի ձեռքբերմանը:

Հերթական օգնությունը, որ նորից տրամադրվում է 100 հազար ԱՄՆ դոլարի չափով, պետք է ուղղվի սիրիահայերի համար դպրոցական և այլ կրթական ծրագրերի իրականացմանը:

Սպասվում է նաև, որ Քուվեյթն իր աջակցությունը կցուցաբերի նաև Աշտարակում սիրիահայերի համար «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագրին:

Share