Բաժին. Տնտեսական

Վարչապետ. «5 տարվա ընթացքում սրտի վիրահատությունը հասանելի կլինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»

Հինգ տարվա ընթացքում սրտի վիրահատությունը պետք է հասանելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ նրանից, թե նա աշխատում է պետական, թե մասնավոր հատվածում: Նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարսգյանը՝ կառավարության արտահերթ նիստում:

Վարչապետը, ներկայացնելով կառավարության հավանությանն արժանացած սոցիալական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթները, նշել է, որ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման արդյունքում արդեն շուրջ 120 հազար պետական աշխատողի համար հասանելի են առողջապահական ապահովագրման ծառայությունները:

Առաջիկայում սպասվում է, որ բազմազավակ ընտանիք ունեցող կանանց հնարավորություն կտրվի ձեռքբերել առողջապահական ապահովագրական պոլիսներ, որպեսզի նրանք նույնպես ապահովագրված լինեն թանկարժեք վիրահատությունների պարագայում:

Բացի այդ, կառավարությունն  իր առջև խնդիր է դրել՝ մինչև 18 տարեկան երիտասարդների համար բուժծառայությունները դարձնել հասանելի՝ իրականացնելով դասակարգումներ: Այսինքն, առաջին հերթին անվճար բուժծառայություն կմատուցվի սոցիալապես անապահով ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաներին:

Share