Բաժին. Տնտեսական

Սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 8%

Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 0.5%-ով, ծառայությունների ոլորտի սակագները` 0.2%-ով, իսկ ոչ  պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ:

Սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 108.2%, այդ թվում պարենային ապրանքներինը` 108.0%, ոչ պարենային ապրանքներինը` 103.4%, ծառայությունների սակագներինը` 110.9%: Միևնույն ժամանակ, հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 105.6%, 106.0%, 104.9% և 105.1%:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է գների 0.2% նվազում):

Share