Բաժին. Տնտեսական

Հայկական արտադրության գինիները վայելում են մեծ պահանջարկ

Հայաստանում գինու արտադրության ծավալները շարունակում են աճել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամսում մեր երկրում արտադրվել է 3,4 մլն լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 32%-ով:

Այս նույն ժամանակահատվածում շամպայն-գինիների արտադրությունն աճել է մոտ 87%-ով և կազմել 172.4 հազար լիտր:

Նշենք, որ 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել էր 2,5 մլն լիտր գինի և 92.3 հազար լիտր շամպայն-գինի:

Share