Բաժին. Տնտեսական

Հայկական արտադրության գարեջրի պահանջարկը աճել է

Հայաստանում գարեջրի արտադրության ծավալներն աճել են: Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում արտադրվել է 12,7 մլն լիտր գարեջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 31.3%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3,3 մլն լիտր գարեջուր:

Նշենք նաև, որ 2012 թվականին մեր երկրում գարեջրի արտադրության ծավալը կազմել էր 13.6 մլն լիտր, իսկ 2011 թվականին՝ 14,7 մլն լիտր:

Share