Բաժին. Տնտեսական

Հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է շուրջ 59 հազար կարատ ադամանդ

Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է ավելի քան 58,9 հազար կարատ ադամանդ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ադամանդի արտադրության ծավալներն աճել են շուրջ 49%-ով:

Նշենք, որ նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել էր 39,5 հազար կարատ ադամանդ:

Միայն օգոստոսին մեր երկրում արտադրվել է 5 121 կարատ ադամանդ:

Share