Բաժին. Տնտեսական

Հայաստանից Եվրոպա արտահանումը կրճատվել է

Հայաստանից եվրոպական երկրներ արտահանումը կրճատվել է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին ութ ամսում մեր երկրից Եվրամիություն է արտահանվել 326,6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 335,9 մլն ԱՄՆ դոլար ցուցանիշի դիմաց:

Ներկայացված տվյալների համաձայն՝ արտահանման ոլորտում Հայաստանի եվրոպական հիմնական առևտրային գործընկեր երկրներն են Բելգիան, Բուլղարիան և Գերմանիան, որոնց բաժին է ընկել մեր երկրի արտահանման համախառն ծավալի համապատասխանաբար 10,4%-ը, 10%-ը և 5,4%-ը:

Ընդհանուր առմամբ, հաշվետու ամիսների արդյունքներով Եվրամիության երկրներին բաժին է ընկել մեր երկրի արտահանման համախառն ծավալի 34.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 38.4%:

Share