Բաժին. Տնտեսական

Վենչուրային հիմնադրամի ստեղծման ծրագրում կառավարությունը կներդնի 3,3 մլն ԱՄՆ դոլար

Այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի իր նիստում կառավարությունը ընդունել է որոշում, ըստ որի՝ ապահովվել է «Գրանատուս վենչուր ֆոնդ I» ՓԲԸ կանոնադրական կապիտալում պետության մասնակցության հաստատումը և ՀՀ կառավարության անունից ընկերության հետ պայմանագրերի ստորագրման լիազորության վերապահումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Կառավարության տարածած հայտարարության համաձայն՝ վենչուրային կապիտալի/սկսնակ ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի ստեղծման ծրագրում կառավարությունը կներդնի 3 մլն 300 հազար ԱՄՆ դոլար, մասնավոր հատվածը` 3 մլն ԱՄՆ դոլար:

Share