Բաժին. Տնտեսական

Փոփոխություններ՝ ի նմաստ հայկական քաղավիացիայի օդային փոխադրումների շուկայի զարգացման

Կառավարության հավանությանն է արժանացել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ չհաշվարկել և չգանձել նաև ինքնաթիռ, ուղղաթիռ, տիեզերական սարք և տիեզերական տանող հրթիռ ապրանքներից և դրանց պահեստամասերից:

Ակնկալվում է, որ օրենքի փոփոխությունը կխթանի հայկական քաղավիացիայի օդային փոխադրումների շուկայի զարգացումը, կնվազեցնի ուղևորափոխադրման և բեռնափոխադրման սակագները:

Share