Բաժին. Տնտեսական

Սեպտեմբերին Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 135 հիփոթեքային վարկ

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 135 հիփոթեքային վարկ՝ 1,115 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Արդյունքում, հաշվետու ամսվա վերջի դրությամբ Ընկերության կողմից վերաֆինասավորված վարկերի թիվը կազմել է 3946 հատ՝ 30,7 միլիարդ ՀՀ դրամ ծավալով: Այս վարկերից 2504-ը՝  23,7 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, վերաֆինանսավորվել են Երևանում, իսկ 1442-ը՝ 7 միլարդ ՀՀ դրամ ծավալով՝ մարզերում:

Ազգային Հիփոթեքային Ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ տրամադրված վարկերից 2500-ը՝ 24,3 մլրդ ՀՀ դրամ ծավալով, տրամադրվել է անշարժ գույքի ձեռքբերման նպատակով, իսկ 1399-ը՝ 6,4 մլրդ ՀՀ դրամ ծավալով՝ վերանորոգման նպատակով:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 9 միլիարդ 202 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Ընկերության գործում է երկրորդային շուկայում և համագործակցելով բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տրամադրում է ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ փորձելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:

Share