Բաժին. Տնտեսական

Ուսումնասիրվել է «Բիո» և «Էկո» սնունդ արտադրողների գործունեությունը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել  «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» և նման անվանումներով մակնշված  պարենային ապրանքների շուկայում: 

ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, Հանձնաժողովի նիստում:

Նիստում ընդգրված է նաև ծերանոցներին, մանկատներին և մանկապարտեզներին  պետական գնումների շրջանակում սննդի մատակարար հանդիսացած 3 ընկերությունների պատասխանատվության ենթարկելու հարցը:

Share