Բաժին. Տնտեսական

Մի շարք ընկերություններ զրկվել են շինարարության իրականացման լիցենզիայից

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված թերացումների հիման վրա կասեցվել է թվով 326 իրավաբանական անձանց 34 լիցենզիաների և 517 ներդիրների գործողությունը:

Նախարարությունից հայտնում են, որ կասեցումների համար հիմք են ընդունվել լիցենզիաների (ներդիրների) տարեկան պետական տուրքը չվճարելը, շինարարության որակի տեխնիկական հսկողության, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և շինարարության իրականացման եռամսյակային հաշվետվությունները չներկայացնելը, շինարարության որակի տեխնիկական հսկողության եռամսյակային հաշվետվությունները թերի ներկայացնելը:

Լիցենզիաների (ներդիրների) կասեցումները հիմնականում վերաբերում են գործունեության հետևյալ տեսակներին` «Շինարարության իրականացում», «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում եւ փորձաքննություն», «Ինժեներական հետազննում», «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» ու «Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն» բնագավառներին:

Share