Բաժին. Տնտեսական

Ճգնաժամի պայմաններում Ուորեն Բաֆեթը աշխատել է շուրջ 10 մլրդ դոլար

Ամերիկացի միլիարդատեր և հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին տարիներին խոշոր ընկերություններում կատարած իր ներդրումների շնորհիվ արդեն իսկ աշխատել է շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլար: Վերլուծաբանները սպասում են, որ այս գումարը դեռևս կշարունակի աճել:

Արևմտյան մամուլը գրում է, որ ճգնաժամային տարիներին Ուորեն Բաֆեթի առավել «շահութաբեր» ներդրումները համարվում են ամերիկյան Goldman Sachs և Bank of Americ բանկերում, General Electric և Dow Chemical Company  ընկերություններում կատարված ներդրումները:

Ըստ Forbes-ի՝ ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում Ուորեն Բաֆեթը երկրորդն է՝ Բիլ Գեյթսից հետո:

Berkshire Hathaway ներդրումային ընկերության սեփականատեր Ուորեն Բաֆեթի կարողությունը գնահատվում է 58,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Share