Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ում գրանցվել է սպառողական վարկավորման ծավալների աճ

ԱՄՆ-ում գրանցվել է սպառողական վարկավորման ծավալների աճ: Այս մասին վկայում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հրապարակած տվյալները: Դրանց համաձայն՝ օգոստոսին, հուլիսի համեմատ, ամերիկյան տնտեսությունում սպառողական վարկավորման ծավալները աճել են 13,63 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 5,4%-ով և հասել ռեկորդային՝ 3,04 տրիլիոն ԱՄՆ դոլարի:

Ըստ ներկայացված տվյալների՝ ԱՄՆ-ում առավել աճել է ավտովարկավորման պահանջարկը:

Share