Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում՝ 2025թ. հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի հոկտեմբերի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։

Բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2025թ․-ի հոկտեմբերին կազմել է 903,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.3% անկում։

Արաբկիր վարչական շրջանում՝ 636,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1․4% անկում։

Դավթաշեն վարչական շրջանում՝ 475,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3․1% անկում։

Նոր-Մարաշ վարչական շրջանում՝ 456,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշը բացակայում է։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 450,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.9% աճ։

Աջափնյակ վարչական շրջանում՝ 425,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1․2% աճ։

Էրեբունի վարչական շրջանում՝ 405,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2.3% անկում։

Նոր Նորք վարչական շրջանում՝ 420,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2.4% աճ։

Ավան վարչական շրջանում՝ 400,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1.6% անկում։

Շենգավիթ վարչական շրջանում՝ 398,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․5% անկում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 395,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.8 անկում։

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 241,300 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3.3% աճ։

Share