Բաժին. Տնտեսական

Հայաստանն ընդգրկվել է Եվրամիություն մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկում

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականի մարտի 21-ին Եվրամիության սպառողների և առողջության պաշտպանության գլխավոր տնօրինություն (EU DG SANCO) ներկայացված՝ Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերքների` Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման հանդիսացող «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», լրացված հարցաթերթը և ուղեկցող այլ փաստաթղթերը հաստատվել և ընդունվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից:

Վերոնշյալ պլանը հաստատվել և տպագրվել է ԵՄ պաշտոնական ամսագրում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկում:

Հանձնաժողովի 2013/422/ԵՄ որոշումը տեղակայված է համացանցում, որի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից վստահեցնում են, որ շարունակվում է ԵՄ անդամ երկրներ մեղրի արտահանման համար անհրաժեշտ իրավական ակտերի և փաստաթղթերի ստեղծման գործընթացը:

Share