Բաժին. Տնտեսական

HSBC-ն հաշվարկել է Արաբական գարնան հասցրած տնտեսական վնասը

Բրիտանական HSBC բանկի փորձագետները հաշվարկել են Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում ծագած ազգային-ազատագրական շարուժների և ահաբեկչական գործողությունների արդյունքում ի հայտ եկած տնտեսական վնասը: Բանկի հրապարակած զեկույցում, որտեղ, ընդհանուր առմամբ, ամփոփվել են 2011 թվականի ձմռանը սկիզբ առած Արաբական գարնան հասցրած վնասները, նշվում է, որ մինչև 2014 թվականը տարածաշրջանի 7 երկրները՝ Թունիսը, Լիբիան, Եգիպտոսը, Եմենը, Սիրիան, Բահրեյնը, Հորդանանը, կկրեն շուրջ 800 մլրդ ԱՄՆ դոլարի տնտեսական վնաս: Ցուցանիշն իր մեջ ներառում է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի տնտեսական վնասը:

Share