Բաժին. Տնտեսական

Վենեսուելայի նախագահը խնդրել է իրեն տալ հատուկ լիազորություններ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի խորհրդարանից խնդրել է իր համար սահմանել հատուկ լիազորություններ, որոնք իրեն անհրաժեշտ են կոռուպցիայի և տնտեսական պատերազմների դեմ պայքարում:

Արևմտյան մամուլը գրում է, որ Վենեսուելայի նախագահը երկրի խորհրդարանին ուղղված իր ելույթում նշել է, որ եթե կոռուպցիան շարունակի զարգանալ, ապա կվտանգվեն սոցիալիզմի հիմքերը:

Նշենք, որ Վենեսուելայի նախկին նախագահ Հուգո Չավեսը իր նախագահության 14 տարվա ընթացում խորհրդարանից 4 անգամ ստացել է հատուկ լիազորություններ, որոնց շնորհիվ ստորագրել է օրենքի ուժ ունեցող ավելի քան 200 հրամանագիր:

Share