Բաժին. Տնտեսական

Բջջային ինտերնետի համաշխարհային գները նվազել են 17,7%-ով

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բջջային ինտերնետի համաշխարհային գները նվազել են շուրջ 17,7%-ով: Նման տվյալներ է հրապարակել ABI Research վերլուծական ընկերությունը: Վերջինիս կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ համաշխարհային շուկայում բջջային ինտերնետի գների անկումը առաջին հերթին պայմանավորված է բջջային կապի օպերատորների միջև խորացող մրցակցությամբ և LTE-ցանցի ընդլայնմամբ:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում տվյալների փոխանցման ծառայություններից բջջային կապի օպերատորներն ապահովել են շուրջ 400 մլրդ ԱՄՆ դոլարի համախառն հասույթ: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 13,4%-ով:

Կանխատեսվում է, որ 2018 թվականին բջջային կապի օպերատրները տվյալների փոխանցման ծառայություններից կապահովեն շուրջ 527 մլրդ ԱՄՆ դոլարի համախառն հասույթ:

Share