Բաժին. Տնտեսական

Էներգախնայողական լուծումներ՝ Դիլիջան բնակարանային համալիրի համար

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի և INOGATE շենքերի էներգախնայողության նախաձեռնության (ESIB) ծրագրի միջև համագործակցության շրջանակներում էներգախնայողական լուծումներ են մշակվել Դիլիջան բնակարանային համալիրի շենքերի համար:

ԱՍԲԱ հիմնադրամից տեղեկացնում են, որ ESIB ծրագրի աշխատանքային խումբը և ԱՍԲԱ ծրագրային թիմը միասին քննարկել են համատեղ կատարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հետագա գործողությունները:

Նախնական գնահատման համաձայն՝ ի տարբերություն տիպային նախագծային լուծումների, Դիլիջան բնակարանային համալիրի շենքերը կունենան 40% էներգախնայողություն:

Շինարարական աշխատանքների ավարտից հետո ESIB փորձագետները կիրականացնեն շենքերի էներգախնայողության աուդիտ, որի հիման վրա կներկայացնեն հետագա առաջարկությունները:

Նշենք, որ «Դիլիջան բնակարանային համալիրը» մատչելի սոցիալական բնակարանաշինության առաջին փորձն է Հայաստանում: Ծրագրի նպատակն է Դիլիջան քաղաքում ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին առաջարկել մատչելի բնակարաններ: Ծրագիրն իրականացվում է ԱՍԲԱ հիմնադրամի և Դիլիջանի քաղաքապետարանի համագործակցությամբ:

Շինարարության ողջ ընթացքը հսկվում է հայ և հոլանդացի մասնագետների կողմից:

Share