Բաժին. Տնտեսական

Վրաստանում տեղի է ունեցել Գինու տարածաշրջանային համաժողով

Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել Գինու տարածաշրջանային համաժողով՝  Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության «Զարգացող երկրների համար արտահանման խրախուսման կենտրոն»-ի նախաձեռնությամբ: Համաժողովին մասնակցել է նաև Հայաստանից պատվիրակությունը:

Զարգացման հայկական գործակալությունից տեղեկացնում են, որ համաժողովի շրջանակներում քննարկվել են  Հայաստանի գինեգործության իրավիրճակը, ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության կողմից ձեռնարկված քայլերը:

Համաժողովին ներկա են եղել գինեգործության ոլորտի ներկայացուցիչներ Մակեդոնիայից, Մոլդովայից և Վրաստանից:

Մասնակիցները քննարկել են երկրի գինու բրենդինգի, գինու դերի հարցերը, գինեգործության զարգացման միտումները միջազգային շուկայում և երկրների միջև համագործակցության հնարավորությունները:

Համաձայնություն է ձեռքբերվել պարբերաբար կազմակերպել նման գիտաժողովներ:

Share