Բաժին. Տնտեսական

Ռուսաստանի միլիարդատերերը տնօրինում են երկրի ազգային հարստության 35%-ը

Ռուսաստանի ազգային հարստության 35%-ը տնօրինում են երկրում ապրող 110 միլիարդատերերը: Նման տվյալներ են ներկայացված Credit Suisse բանկի՝ գլոբալ հարստության մասին ամենամյա զեկույցում:

Ըստ բանկի վերլուծաբանների ուսումնասիրությունների՝ Ռուսաստանն այն երկրների շարքում է, որտեղ բնակչության շրջանում եկամուտների բաշխումը կատարվում է խիստ անհավասարաչափ:

Զեկույցում նշվում է, որ միջին հաշվով համաշխարհային հարստության յուրաքանչյուր 170 մլրդ ԱՄՆ դոլար գումարին «բաժին է ընկնում» մեկ միլիարդատեր, մինչդեռ Ռուսաստանում յուրաքանչյուր միլիարդատիրոջը «բաժին է ընկում» Ռուսաստանի ազգային հարստությունից 11 մլրդ ԱՄՆ դոլար:

Credit Suisse բանկի գնահատմամբ՝ 2005 թվականից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում միլիարդատերերի թիվը գրեթե կրկնապատկվել է:

Ընդհանուր առմամբ, աշխարհում միլիարդատերերը տնօրինում են ազգային հարստության 1-2%-ը:

Share