Բաժին. Տնտեսական

Սոցիալական աջակցության ծրագրերով մեր երկրում կրթություն է ստանում շուրջ 10 հազար երիտասարդ

Կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 70 մլն դրամ: Այս գումարի զգալի մասը տրամադրվելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու նպատակով:

Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ այս գումարից 10 մլն դրամը ուղղվելու է սիրիահայ երիտասարդների ուսման վարձը վճարելուն:

Կառավարությունից հայտնում են, որ պետության նախաձեռնած սոցիալական աջակցության ծրագրերով մեր երկրում կրթություն է ստանում շուրջ 10 հազար երիտասարդ:

Share