Բաժին. Տնտեսական

Համակարգիչների համաշխարհային շուկայում ճգնաժամ է

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անհատական հանակարգիչների համաշխարհային շուկան կրճատվել է շուրջ 8,6%-ով: Gartner գործակալության նախնական տվյալներով՝ հաշվետու եռամսյակում համաշխարհային շուկայում վաճառվել է 80,3 մլն անհատական համակարգիչ, ինչը ամենացածր ցուցանիշն է՝ վերջին շուրջ 5 տարվա կտրվածքով:

Ըստ ներկայացված տվյալների՝ համակարգիչների համաշխարհային շուկայի առաջատարները Lenovo-ն և HP-ն են, որոնց բաժին է ընկնում շուկայի համապատասխանաբար 17,6%-ը և 17,1%-ը:

Նշենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով անհատական համակարգիչների համաշխարհային շուկան գրանցել էր 11,4% անկում:

IDC վերլուծական ընկերության կանխատեսմամբ՝ ընթացիկ տարվա արդյունքներով ամբողջ աշխարհում անհատական համակարգիչների վաճառքի ծավալները կկրճատվեն 9,7%-ով՝ առավելապես պայմանավորված զարգացող տնտեսությամբ երկրներում համակարգիչների պահանջարկի անկմամբ:

Ներկայում համակարգիչներն իրենց պահանջվածությամբ զիջում են պլանշետներին և սմարթֆոննեին:

Share