Բաժին. Տնտեսական

Առաջիկա 4 տարում Համաշխարհային բանկը մեր երկրի տնտեսությունում կիրականացնի 160 մլն դոլարի ներդրում

Հայաստանի կառավարական պատվիրակությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Վաշինգտոնում, մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Դավիթ Սարգսյանն ու Վահրամ Ավանեսյանը հանդիպումներ են ունեցել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավարության հետ, քննարկել առաջիկա տարիներին երկու կառույցների կողմից մեր երկրի հետ իրականացվելիք ծրագրերն ու դրանց ուղղությունները:

Ակնկալվում է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան մեր երկրի տնտեսության մեջ կիրականացնի 160 մլն դոլարի ներդրում:  

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Համաշխարհային բանկի ղեկավարների հետ քննարկվել են նաև Հայաստանի զարգացման նոր ռազմավարությունն ու տնտեսության տարբեր հատվածների ուղղությամբ նոր ռեսուրսների ներգրավմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք տեխնիկական աջակցության մանրամասներին:

Share