Բաժին. Տնտեսական

Դուբայի անշարժ գույքի շուկան դեպի իրեն է «ձգում» խոշոր ներդրողներին

Դուբայի անշարժ գույքի շուկան շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել խոշոր ներդրողների շրջանում, որին նպաստում է ոչ միայն Դուբայում տիրող տնտեսական կայուն իրավիճակը, այլև գործող օրենքները, որոնք «պաշտպանում են» ներդրողներին և նրանց հարստությունը:

Վերջին տարիներին Դուբայի տնտեսությունը, որի «հիմքում» առևտուրը, զբոսաշրջության ու տրանսպորտային ոլորտներն են, դրսևորում է աճի կայուն տեմպեր:  

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ Դուբայում անշարժ գույքի գները տարեկան կտրվածքով աճել են շուրջ 30%-ով: Հատկանշական է, որ Դուբայում գնորդների միայն 20%-ն է անշարժ գույք ձեռքբերում հիփոթեքով:

Անշարժ գույքի նկատմամբ աճող պահանջարկի պայմաններում Դուբայում աստիճանաբար վերականգնվում են խոշոր շինարարական ծրագրերը, որոնք 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով կանգնեցվել էին:

2012 թվականին օտարերկրյա քաղաքացիները Դուբայում հողատարածք, առանձնատուն և բնակարան գնելու նպատակով ծախսել են շուրջ 16 մլրդ ԱՄՆ դոլար:

Share