Բաժին. Տնտեսական

Շրջակա միջավայրին հասցված վնաս գնահատվել է 1.65 մլն դրամ

Բնապահպանական պետական տեսչությունը հոկտեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ստուգումներ, շրջայցեր, հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննություն, որի  արդյունքում կայացվել է 580 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 1.65 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն»-ում տեսչության իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված  խախտումների համար հաշվարկվել է 290.25 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 975.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված ապօրինի արածեցման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0 հազար գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 361.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի կողմից  ստացված ահազանգի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար գումարի վարչական տուգանքի որոշում:                                                                      

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Շիրակի տարածքային բաժինը  մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժինը հայտնաբերված խախտումների համար կայացրել է  200.0 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 17.2 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.21 մլն դրամի գումար:

Share