Բաժին. Տնտեսական

Աշխարհի ամենաէժան ավտոմեքենային չի հաջողվել դառնալ նաև ամենապահանջվածը

Tata Motors ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է Nano սերիայի «բյուջետային» ավտոմեքենաները ենթարկել փոփոխության: Նման որոշման պատճառը Հնդկաստանի շուկայում այս ավտոմեքենաների գրանցած անհաջողությունն է:

The Wall Street Journal-ը գրում է, որ աշխարհի ամենաէժան ավտոմեքենաներին չի հաջողվել դառնալ նաև ամենապահանջվածը: Միայն գրավիչ գինը չի բավարարել, որ սպառողների շրջանում առաջանա մեծ հետաքրքրություն:

Նշենք, որ Nano սերիայի ավտոմեքենաները թողարկվել են 2009 թվականին և շուկա դուրս եկել 2 հազար ԱՄՆ դոլար գնով:

Վերլուծաբանները նշում են, որ ամենաէժան ավտոմեքենաների անհաջողության պատճառն այն է, որ թիրախային ընտրված միջին դասը, այնուամենայնիվ, գերադասում է, որ ավտոմեքենան չունենա «էժան տեսք»:

Սպասվում է, որ Tata Nano ավտոմեքենաները «կարդիականացվեն» և կունենան առավել բարձր գին:

Tata Motors-ը չորրորդ խոշոր ավտոարտադրող ընկերությունն է Հնդկաստանում:

Share