Տնտեսական

Հարկային գործակալի կողմից ֆիզանձանց վճարվող եկամուտներից հարկի և պարտադիր այլ վճարների հաշվարկումը. ՊԵԿ-ը հարվիրում է դաընթացի

Հունվարի 19-ին ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի կունենա «Հարկային գործակալի (գործատուի) կողմից ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի և պարտադիր այլ վճարների հաշվարկումը» թեմայով դասընթաց:

Դասընթացը տեղի կունենա Երևանում՝ Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում  նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզիկական անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե) մինչև 2026թ-ի հունվարի 19-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։

Դասընթացի օրակարգում է եկամտային հարկի հաշվարկման կարգը, սոցիալական վճարի, դրոշմանիշային վճարի, ապահովագրավճարի հաշվառման առանձնահատկությունները, եկամտային հարկի հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացման կարգը:

Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 844 985, 060 844 989  հեռախոսահամարներով:

Share