Տնտեսական

Գերմանիայում հայտարարել են բիզնես մոդելի փլուզման մասին՝ ՌԴ-ից էներգառեսուրսների պակասի պատճառով

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը հայտարարել է, որ Ռուսաստանից էներգառեսուրսների պակասը հանգեցնում է «Գերմանիայի ամբողջ բիզնես մոդելի փլուզմանը», որը տասնամյակների ընթացքում գործել է «բացառապես արդյունավետ»։

Վայդելը նշել է, որ «էներգետիկ անցման ձախողված փորձը պետք է անհապաղ դադարեցվի»։

«Մենք հանդես ենք գալիս մատչելի էներգիայի օգտին՝ ատոմային էներգետիկային վերադառնալու միջոցով, և առաջին հերթին մեզ անհրաժեշտ են մատչելի ռեսուրսներ՝ գազ և նավթ, որոնք կարող ենք ստանալ Ռուսաստանից։ Ռուսաստանից պակասող ռեսուրսները հանգեցնում են Գերմանիայի ամբողջ բիզնես մոդելի փլուզմանը, որը տասնամյակների ընթացքում բացառապես լավ է աշխատել»:

Քաղաքական գործիչը նշել է, որ Գերմանիան ներմուծում էր ռեսուրսներ և այդ կերպ կարողանում էր արտադրել։

«Մենք կարողանում էինք արտադրել ավտոմեքենաներ, մեր քիմիական արդյունաբերությունը ամենախոշորն էր։ Մենք առաջատար էինք ամենուր։ Մենք առաջատար էինք արտոնագրերի թվով, և դա հնարավոր էր միայն էներգիայի ցածր ծախսերի շնորհիվ», – նրա խոսքով՝ հակառակ դեպքում երկրի մրցունակությունը զրոյի է հավասարվում։

Share