Բաժին. Տնտեսական

Գեղարքունիքի մարզում փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագիրը կստանա պետական աջակցություն

Կառավարությունը «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է ևս երեք տարով` մինչև 2016թ. հուլիսի 13-ը:

Ընկերությունը, օգտագործելով Գեղարքունիքի մարզի Արգիչի գետի բնական ջրահոսքը, կառուցում է 11 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան, որի շինարարությունն սկսվել է 2007թ., սակայն հետագայում դադարեցվել՝ տնտեսական ճգնաժամի պատճառով:

Այժմ ընկերությունը շարունակում է իր գործունեությունը, որը համահունչ է ՀՀ կառավարության հավանությունն ստացած ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներին:

Share