Բաժին. Տնտեսական

Հաստատվել են Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները

Մեղրի փորձաքննություն իրականացնելու նպատակով համապատասխան նյութեր և պարագաներ ձեռքբերելու համար կառավարությունը «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացրել է ավելի քան ութ միլիոն դրամ: Այս մասին հայտնում են կառավարության Մամուլի ծառայությունից:

Նշվում է, ոոր կառավարությունը հաստատել է նաև Հայաստանից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, Հայաստանից Եվրամիության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը:

Share