Տնտեսական

Բնակարանների գները Երևանում՝ 2025թ. նոյեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի նոյեմբերի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։

Բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2025թ․-ի նոյեմբերին կազմել է 906,300 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.5% անկում։

Արաբկիր վարչական շրջանում՝ 630,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․5% անկում։

Դավթաշեն վարչական շրջանում՝ 478,200 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․2% անկում։

Նոր-Մարաշ վարչական շրջանում՝ 465,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշը բացակայում է։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 455,200 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1․1% աճ։

Աջափնյակ վարչական շրջանում՝ 425,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1․6% աճ։

Էրեբունի վարչական շրջանում՝ 408,300 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2.1% անկում։

Նոր Նորք վարչական շրջանում՝ 425,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3․8% աճ։

Ավան վարչական շրջանում՝ 403,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․9% անկում։

Շենգավիթ վարչական շրջանում՝ 401,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1․4% անկում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 400,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.4 անկում։

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 243,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3.4% աճ։

Share