Բաժին. Տնտեսական

Կփոխվի ֆինանսական համահարթեցման նպատակով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման կարգը

Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվելու բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող՝ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ներկայացված՝ հաշվարկվող տարվան նախորդող, բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված բնակչության թիվը՝ ըստ համայնքների:

Նշենք, որ մինչ այս դոտացիաների հաշվարկման ժամանակ հիմք էր ընդունվում ՀՀ վիճակագրական մարմինների կողմից ներկայացված մշտական բնակչության թիվը՝ ըստ համայնքների:

Ազգային ժողովի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ ընդգրկվելու ԱԺ նստաշրջանի եւ հոկտեմբերի 21-24-ի քառօրյա նիստերի օրակարգում:

Share