Բաժին. Տնտեսական

Մաքսային ծառայողները և գործարարները ծանոթացել են ծագման երկրի հավաստագրման միջազգային փորձին

Հոկտեմբերի 14-ից 18-ը Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն»-ում անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կողմից կազմակերպված՝ ծագման երկրի հավաստագրման ընթացակարգերին առնչվող ազգային աշխատաժողով:

Պետական եկամուտների կոմիտեի հայտնում են, այս աշխատաժողովն, ըստ էության, վերջին` երրորդ բաղադրիչն է բյուջետային եկամուտների հավաքագրումների ավելացման ծրագրի, որի շրջանակներում կազմակերպված նախորդ աշխատաժողովները վերաբերել են մաքսային արժեքի որոշմանը և հետբացթողումային հսկողության ժամանակակից ընթացակարգերին, ինչպես նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության ներդաշնակ համակարգին:

Համաշխարհային մաքսային կազմակերպության ծագման երկրի հավաստագրման հարցերով պատասխանատու Մետտե Ազզամը հնգօրյա դաընթացների ընթացքում ներկայացրել է ծագման երկրի հավաստագրման ընթացակարգերի հետ կապված խնդիրները, ինչպես նաև այդ ոլորտի միջազգային փորձը:

Աշխատաժողովի նպատակն է մաքսային ծառայողներին և գործարարներին իրազեկել ծագման երկրի հավաստագրման միջազգային ընթացակարգերին, ինչն, իր հերթին, հնարավորություն կընձեռի լավագույն պայմաններով արտահանել ապրանքն ու նպաստավոր կլինի բիզնեսի և արտահանումների համար` խթանելով միջազգային շուկայում հայկական ապրանքների մրցակցայնության բարձացումը:

Share