Բաժին. Տնտեսական

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի դասընթացներին մասնակցել է շուրջ 7500 մասնագետ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ուսումնական կենտրոնի շուրջ 2 տարվա գործունեության ընթացքում կազմակերպվել է գրեթե 300 դասընթաց, որոնց մասնակցել է մոտ 7500 մասնագետ` գործարար դաշտից, հարկային և մաքսային ծառայություններից, ինչպես նաև այլ գերատեսչություններից:

ՊԵԿ-ից հայտնում են, որ իրենց առաջնային նպատակներից է համակարգը բարձրակարգ մասնագետներով համալրելն ու աշխատակիցների մասնագիտական որակը կատարելագործելը, ինչի համար կոմիտեն նախաձեռնել է եռաստիճան ուսուցման համակարգ:

ՊԵԿ աշխատակիցների շարունակական վերապատրաստման համար կոմիտեի ուսումնական կենտրոնում դասընթացներ են անցկացնում նաև արտերկրից հրավիրված մասնագետները:

Արդեն համագործակցության մեծ փորձ կա Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ պետությունների, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» ծրագրի փորձագետների հետ:

Վերջերս համագործակցություն է հաստատվել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ:

Սպասվում է, որ հաջորդ տարվա ավարտին արդեն կգործի նաև Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որը կունենա բոլոր պայմանները` տարածաշրջանային նշանակություն ձեռք բերելու և այլ երկրների ոլորտային մասնագետների համար ևս որպես կրթօջախ ծառայելու համար:

Share