Բաժին. Տնտեսական

Սան Մարինոն չի ցանկանում միանալ Եվրամիությանը

Սան Մարինոյի Հանրապետությունում անց է կացվել հանրաքվե. քաղաք-պետությունում քվեարկության է դրվել Եվրամիությանը միանալու հարցը:

Եվրոպական մամուլը գրում է, որ հանրաքվեի արդյունքներն ամփոփելուց հետո դրանք հայտարարվել են անվավեր: Պատճառը հանրաքվեին մասնակցած քաղաքացիների փոքր թիվն է: Նվազագույն 32%-ի փոխարեն հանրաքվեին մասնակցել է միկրո-պետության բնակչության 20%-ը:

Նշենք, որ արդեն իսկ «անվավեր» ճանաչված հանրաքվեն գրանցել էր հետևյալ արդյունքները՝  հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 50,3%-ը քվեարկել էր կողմ, 49,7%-ը՝ դեմ:

Չնայած այն բանին, որ այս հանրաքվեի արդյունքներով ձայները բաշխվել են գրեթե հավասարապես, շատ վերլուծաբաններ վստահ են, Սան Մարինոյի բնակչությունը ակտիվություն չի ցուցաբերել, որովհետև առաջնային չի համարում Եվրամիությանը միանալը:

Share