Բաժին. Տնտեսական

2013թ.-ին ամբողջ աշխարհում կվաճառվի 1,8 մլրդ սմարթֆոն

2013 թվականին ամբողջ աշխարհում կվաճառվի շուրջ 303 մլն սեղանի անհատական համակարգիչ և նոութբուք, ինչը 11,2%-ով պակաս է նախորդ տարի գրանցված ցուցանիշից: Միևնույն ժամանակ, անհատական համակարգիչների, նոութբուքերի, պլանշետների և սմարթֆոնների համաշխարհային վաճառքի համախառն ծավալը կաճի 4,5%-ով և կկազմի 2,32 մլրդ միավոր: Նման կանխատեսում է ներկայացրել Gartner վերլուծական ընկերությունը:

Սպասվում է, որ միայն սմարթֆոնների վաճառքի ծավալները կաճեն 3,7%-ով և կկազմեն 1,8 մլրդ միավոր:

Վաճառքի ծավալի առավել զգալի աճ` շուրջ 42,7%, կգրանցեն պլանշետները: Տարվա կտրվածքով ամբողջ աշխարհում վաճառված պլանշետների թիվը կկազմի 184 մլն միավոր:

Share