Բաժին. Տնտեսական

Կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը

Հոկտեմբերի 22-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական՝ 14-րդ նիստը: Նիստը համանախագահել են հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությանը, առևտրատնտեսական և երկկողմ հարաբերությունների ապագային առնչվող հարցեր:

Օրակարգում ներառված է եղել նաև օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր և այլն:

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկանցում են, որ 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը /ԳՀՀ/, որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։ Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ ռոտացիոն կարգով` Երևանում կամ Բրյուսելում:

Share