Բաժին. Տնտեսական

Բիլ Գեյթսը դարձել է իսպանական խոշոր շինարարական ընկերության բաժնետեր

Microsoft ընկերության հիմնադիր և աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բիլ Գեյթսը դարձել է իսպանական Fomento de Construcciones y Contratas SA (FCC) շինարարական ընկերության բաժնետեր: Բիլ Գեյթսը գնել է ընկերության շուրջ 7,6 մլն արժեթուղթ՝ փաթեթի դիմաց վճարելով ավելի քան 113,5 մլն եվրո:

Ներկա դրությամբ FCC-ն իրականացնում է խոշոր ծրագրեր: Ընկերությունը, մասնավորապես, մասնակցում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի մետրոպոլիտենի շինարարությանը:

2012 թվականի արդյունքներով FCC-ի զուտ շահույթը կազմել է ավելի քան 53 մլն եվրո: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ընկերությունը կրել է 607 մլն եվրոյի վնաս՝ պայմանավոված FCC-ի ավստրիական դուստր ընկերության սնանկ ճանաչվելու փաստով:

Նշենք, որ Bloomberg-ի վերջին տվյալներով՝ Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցում է 75 մլրդ ԱՄՆ դոլարը:

Share