Բաժին. Տնտեսական

Սեպտեմբերին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 7,2%

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 7,2%, ինչը նվազագույն ցուցանիշն է 2008 թվականի նոյեմբերից: Այս մասին են վկայում ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալները:

Նշենք, որ ընթացիկ տարվա օգոստոսին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել էր 7,3%:

Ըստ ներկայացված տվյալների՝ սեպտեմբերին ԱՄՆ-ում մեկ աշխատանքային ժամի միջին արժեքը կազմել է 24,,09 ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ աճել է 2,1%-ով:

Share