Բաժին. Տնտեսական

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի համար կսկսեն գործել հարկային և մաքսային արտոնություններ

ՀՀ կառավարությունը հաստատել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը և այն իրականացնող կազմակերպությունների ցանկը` ապահովելով համապատասխան ենթաօրենսդրական դաշտ` «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրառման համար: Միևնույն ժամանակ, կառավարությունը հաստատել է սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը:

Նշենք, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել և շահագործել միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց: Ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել շենքի կառուցման և անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման նպատակով:

Share