Տնտեսական

2025թ.-ի դեկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 2,136

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի դեկտեմբերի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 2,136:

2025թ.-ի դեկտեմբերին Երևանում իրականացվել է 1,542 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 72․2%-ը:

Կոտայքում իրականացվել է 173 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 8․1%-ը:

Լոռիում՝ 120 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 5․6%:

Արմավիրում իրականացվել է 72 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․4%-ը:

Շիրակում՝ 79 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․7%:

Արարատում իրականացվել է 24 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․1%-ը:

Սյունիքում՝ 45 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․1%-ը:

Տավուշում՝ 23 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․1%:

Գեղարքունիքում՝ 32 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․5%:

Արագածատնում իրականացվել է 10 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0.5%-ը:

Վայոց Ձորում՝ 16 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0.7%:

Share