Տնտեսական

Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում աճել է 0.1%-ով

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2025 թվականի չորրորդ եռամսյակում աճել է 0.1%-ով՝ նախորդ երեք ամիսների համեմատ: Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալները։

Վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 0.2% աճ։

Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արտադրական ոլորտում գրանցվել է 1.2% աճ։ Շինարարության ոլորտում արձանագրվել է 2.1% անկում, իսկ ծառայությունների ոլորտում ցուցանիշը մնացել է անփոփոխ։

Սպառողական ծախսերն աճել են 0.2%-ով, պետական ծախսերը՝ 0.4%-ով։ Միաժամանակ ընկերությունների համախառն կապիտալ ներդրումները կրճատվել են 0.1%-ով։

Արտահանումը նվազել է 0.6%-ով, ներմուծումն աճել է 0.8%-ով։

2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ երկրի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում ավելացել է 1%-ով։

2025 թվականի արդյունքներով Մեծ Բրիտանիայի տնտեսությունն աճել է 1.3%-ով՝ նախորդ տարվա 1.1% աճից հետո։

Share