Բաժին. Տնտեսական

Ռուսաստանից Հայաստան բնական գազի ներկրման ծավալները կրճատվել են

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 1273 մլն խ.մ բնական գազ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 3,7%-ով:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին մեր երկրում իրացվել է 1122.2 մլն խ.մ գազ, ինչը 0,5%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունից տեղեկանցում են, որ հաշվետու ամիսներին գազի սպառման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 8,7%-ով բնակչության և 14,9%-ով էներգետիկայի ոլորտի կողմից՝ կազմելով համապատասխանաբար 361.7 եւ 112.8 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա ինն ամիսներին գազի սպառման ծավալները ավելացել են 10,8%-ով արդյունաբերության ոլորտի և 1.7%-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 200.7 եւ 115.9 մլն խ.մ: 8,8%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 331.1 մլն խ.մ:

Share