Բաժին. Տնտեսական

Ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են

Այս տարի նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի մի մասն արդեն ավարտվել է, մյուսներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2013թ. ՀՀ պետական բյուջեի «Պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման», ինչպես նաև Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» և «Կենսական նշանակության ճանապարհացանցի վերականգնման» ծրագրերով ու ֆինանսավորմամբ։

Պետական բյուջեի միջոցներով 2013թ. նախատեսված է հիմնանորոգել 32,2 կմ երկարությամբ մի շարք  ճանապարհահատվածներ։

Պետական բյուջեի ծրագրով նախատեսված՝ վերանորոգման անհրաժեշտություն ունեցող 22 ճանապարհահատվածներից 14-ում աշխատանքներն արդեն ավարտված են և ճանապարհները շահագործված են։  Մյուս հատվածներում աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և կավարտվեն նախանշված ժամկետներում։

Պետական բյուջեի ծրագրով հիմնանորոգվել ու շահագործման է հանձնվել նաև 6 կամուրջ։

Միևնույն ժամանակ, ՀԲ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրով շարունակվել և արդեն ավարտվել են 2012թ. մեկնարկած ճանապարհաշինական մի շարք ծրագրեր։ ՀԲ «Կենսական նշանակության ճանապարհացանցի վերականգնման» ծրագրով նախատեսվում է վերանորոգել շուրջ 73 կմ ճանապարհահատված։

Share