Բաժին. Տնտեսական

Իսպանական Universal Global logistics ընկերությունը մտադիր է մտնել հայկական շուկա

Իսպանական Universal Global logistics ընկերությունը, որը զբաղվում է գյուղատնտեսական մթերքների արտահանման լոգիստիկայով, մասնավորապես, բերքի երկարատև պահպանման, փաթեթավորման և տեղափողման հարցերով,  ցանկանում է իր գործունեությունը ծավալել նաև Հայաստանում:

Ընկերության ներկայացուցիչներ Ռաուլ Խիրոնը և Անտոնո Ասերոն հանդիպել են գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը նշել է, որ Հայաստանն ունի պտուղ-բանջարեղենի արտադրության ծավալները կրկնապատկելու հնարավորություն. Հայաստանում արդեն իսկ գործող «Հայկական միրգ» ծրագրի շնորհիվ մոտ ապագայում կարտադրվի արտահանման ենթակա պտուղ:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ուսումնասիրում են հայկական շուկան ու հնարավորությունները և բաց են համագործակցության համար:

Հանդիպման ավարտին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել իսպանացի գործարարներին:

Share