Տնտեսական

ՕՊԵԿ+-ի նավթի արդյունահանման աճը ապրիլին կարող է կազմել 166 հազար բարել օրական՝ հաշվի առնելով փոխհատուցումները

ՕՊԵԿ+-ի ընդհանուր քվոտան ապրիլի համար, հաշվի առնելով այն երկրների փոխհատուցումները, որոնք նախկինում գերազանցել էին թույլատրելի մակարդակները, կկազմի օրական 37.99 մլն բարել, ինչը մարտի ծրագրից 166 հազար բարել/օր-ով ավելի է։

Դաշինքի ութ մասնակիցները, որոնք նախկինում կամավորությամբ սահմանափակել էին նավթի արդյունահանումը օրական 1.65 մլն բարելով: Այս մասին հաստատել են որոշումը՝ հաջորդ ամսից արդյունահանումն ընդհանուր առմամբ ավելացնել ևս 206 հազար բարել/օր-ով։

Նախորդ տարվա հոկտեմբերից սկսած՝ շուկա վերադարձնելով նախկինում սահմանված 1.65 մլն բարել օրական սահմանափակումները՝ համաձայնագրի մասնակիցները քվոտաներն ավելացնում էին 137 հազար բարել/օր-ով, սակայն 2026 թվականի առաջին եռամսյակի համար դադար էին վերցրել՝ պահանջարկի սեզոնային նվազման պատճառով։

Այսպիսով, ապրիլին գործարքի առաջատարները՝ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, կարող են արդյունահանումն ավելացնել 63 հազար բարել/օր ծավալով՝ համապատասխանաբար հասցնելով այն 10.166 մլն և 9.637 մլն բարել/օր ծավալի:

Իրաքը իրավունք ունի արտադրությունն ավելացնել 26 հազար բարելով օրական՝ մինչև 4.209 մլն բարել, Քուվեյթը՝ 16 հազար բարելով՝ մինչև 2.596 մլն բարել, Ալժիրը՝ 6 հազար բարելով՝ մինչև 977 հազար բարել, իսկ Օմանը՝ 4 հազար բարելով՝ մինչև 809 հազար բարել օրական։

Ղազախստանը, որի համար գործում է ամենաբարձր փոխհատուցման գրաֆիկը, ապրիլին պետք է ևս 10 հազար բարելով նվազեցնի օրական արդյունահանումը՝ մինչև 1.01 մլն բարել օրական։

Նավթի արտադրությունը կրճատել ստիպված կլինեն նաև ԱՄԷ-ն՝ խորհրդանշական 2 հազար բարելով օրական, մինչև 3.389 մլն բարել/օր։

Share