Բաժին. Տնտեսական

Հիփոթեքային ճգնաժամի համար ամերիկյան բանկերը կվճարեն ավելի քան 107 մլրդ դոլար

2010 թվականից ի վեր ամերիկյան խոշորագույն բանկերը՝ JPMorgan Chase & Co.-ն, Bank of America-ն, Wells Fargo-ն, Citigroup-ը, Goldman Sachs-ը և Morgan Stanley-ն, համաձայնել են հիփոթեքային շուկայում թույլ տված խախտումների հետ կապված մեղադրանքների կարգավորման նպատակով վճարել ավելի քան 66 մլրդ ԱՄՆ դոլար: Նման տվյալներ է ներկայացրել SNL Financial վերլուծական ընկերությունը:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ մոտ ապագայում նշված գումարը կարող է զգալի աճել՝ գերազանցելով 107 մլրդ ԱՄՆ դոլարը: Բանն այն է, որ հիփոթեքային պարտատոմսերով խախտումների հետ կապված մի շարք գործերի հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:

Share