Բաժին. Տնտեսական

Սմարթֆոնների համաշխարհային շուկան գրանցել է 45% աճ

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային շուկան գրանցել է 45% աճ: Strategy Analytics ընկերության տվյալներով՝ հաշվետու եռամսյակում ամբողջ աշխարհում վաճառվել է 251,4 մլն սմարթֆոն:

Հատկանշական է, որ սա առաջին անգամն է, որ համաշխարհային շուկայում սմարթֆոնների եռասյակային վաճառքի ցուցանիշը գերազանցել է 250 մլն-ը:

Հաշվետու եռամսյակում Samsung ընկերության մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կազմել է 35%: Apple-ի մասնաբաժինը կազմել է 13%: Huawei-ն և LG-ն ապահովել են 5%-ական շուկայական մասնաբաժին:  Lenovo-ի մասնաբաժինը կազմել է 4%:

Հաշվետու եռամսյակում սմարթֆոնների վաճառքի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է ԱՄՆ-ում և Չինաստանում:

Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում վաճառվող յուրաքանչյուր տասը բջջային սարքավորումից վեցը սմարթոն է:

Share